CLÉ-ի pop-up-ը տեղի ունեցավ Գառնիի տաճարի հարևանությամբ՝ Triangulum Community-ի կողմից կազմակերպված միջոցառման շրջանակներում։
Միջոցառմանը Triangulum Community-ի հրավերով մասնակցում էր նաև աշխարհահռչակ DJ դուետ Bedouin-ը։ Միջոցառումը համախմբել էր ավելի քան 3,000 մասնակիցների աշխարհի տարբեր երկրներից։
Այդ օրվա համար CLÉ-ն մշակել էր հատուկ ամառային կոնցեպտ՝ CLÉ Matcha & Ice Cream Station։ Կոնցեպտի շրջանակներում ստեղծվել էր հատուկ մատչայով պաղպաղակ, որի գաղափարը ներշնչված էր բնությունից և ներդաշնակորեն համահունչ էր միջոցառման ընդհանուր էսթետիկային ու բրենդի ինքնությանը։
Ամառային կոնցեպտին համապատասխան՝ բրենդի արտ բաժնի և ճարտարապետական թիմի կողմից մշակվել էր նաև հատուկ տաղավարի դիզայն։ Դիզայնի հիմքում ընկած էր Գառնիի տաճարի պատմամշակութային միջավայրը և այն փաստը, որ հնագույն ժամանակներում մարդիկ բնակվել են նաև վրաններում։
Տաղավարի ճարտարապետական լուծումները համադրում էին պատմական վրանային կառուցվածքների գաղափարը և CLÉ-ի ժամանակակից բրենդային ինքնությունը։ Այս մոտեցմամբ փորձ էր արվել հայկական պատմական ժառանգությունը ներկայացնել նոր մեկնաբանությամբ՝ պահպանելով բրենդի էսթետիկան և դիզայնի սկզբունքները։
Pop-up-ի հիմնական նպատակն էր բարձրացնել CLÉ-ի ճանաչելիությունը, ներկայանալ միջազգային լսարանին և ստեղծել յուրահատուկ բրենդային փորձառություն՝ միավորելով նորաձևությունը, ճարտարապետությունը, պատմությունն ու երաժշտությունը։




